Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցությունների գործընթաց

Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցությունների գործընթաց
19.12.2013 | 19:16

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հերթական տարածաշրջանային այցի ժամանակ եղան և Լեռնային Ղարաբաղում` հանդիպումներ ունենալով Լեռնային Ղարաբաղի նախագահի և արտգործնախարարի հետ: Հանդիպումներից հետո ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը ասաց, որ իրենց այցելությունները Լեռնային Ղարաբաղ, հանդիպումները Բակո Սահակյանի հետ նշանակում են Ղարաբաղի ընդգրկումն ընթացող քննարկումներում՝ քննարկում այն էական հարցերի շուրջ, որոնք շոշափվում են կողմերի միջև հանդիպման ժամանակ: «Մենք ելնում ենք նրանից, որ որոշակի փուլում Ղարաբաղը պետք է վերադառնա այդ գործընթաց, որովհետև, ի վերջո, որոշվում է այն մարդկանց ճակատագիրը, ովքեր այստեղ ապրում են: Մենք ենթադրում ենք, որ հիմնարար սկզբունքների վրա աշխատանքների ավարտից հետո, երբ հասկանալի կլինի, թե ինչպես առաջ շարժվել այդ փուլում, կարելի կլինի քննարկել բանակցություններին Ղարաբաղի վերադառնալու հարցը»,- պարզաբանեց ռուսաստանցի համանախագահը:

Դիտվել է՝ 982

Մեկնաբանություններ